ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«ՈՒմ էլ նշանակեն, պիտի դառնա համակարգի գործիքը կամ գործակալը»

«ՈՒմ էլ նշանակեն, պիտի դառնա համակարգի գործիքը կամ գործակալը»
12.03.2014 | 15:02

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, ըստ լուրերի, թատրոնի մենակատարները տեսնում են Բարսեղ Թումանյանին: Newsbook.am-ից տեղեկանում ենք, որ թատրոնի որոշ պատասխանատուներ սկսել են լուրեր տարածել, թե Բարսեղ Թումանյանը հեռանում է երկրից, մեկնում է Ավստրիա: Մինչդեռ Բարսեղ Թումանյանը Հայաստանից հեռանալու որևէ ցանկություն ու նպատակ չունի:

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, ով ներկայումս բնակվում է արտերկրում, վերոնշյալ իրադարձությունների առնչությամբ ասաց, որ միևնույնն է, ով կլինի գեղարվեստական ղեկավարը` երաժիշտ, թե կոշկակար, էական չէ նաև, հայտնի անձինք են, թե ոչ: «Երբ ուղտին հարցնում են` ինչո՞ւ է վիզդ ծուռ, պատասխանում է` իսկ որտե՞ղս է ուղիղ»: Պատճառն Հայաստանում գործող համակարգն է (խոսքը բազմաթիվ անարդարությունների մասին է), ով էլ գա, ում էլ նշանակեն, պիտի դառնա համակարգի գործիքը կամ գործակալը, եթե ոչ, ֆուկ կանեն»,-եզրահանգեց զրուցակիցս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ